Փարիզում Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպումից հետո Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ՈՒկրաինայում ստեղծված իրավիճակը քննարկել է ԱՄՆ նախագահի հետ կայացած հեռախոսազրույցում՝ ասված է Ելիսեյան պալատի հայտարարության մեջ։ Մակրոնը ներկայացրել է Փարիզում նախագահ Զելենսկու այցի ընթացքում տեղի ունեցած քննարկումների մանրամասները՝ գրում է Le Monde-ը։               
 

Կատարյալ մարդը

Կատարյալ մարդը
01.12.2025 | 21:59
Դեկտեմբերի 2
Հանե՛ք ձեր ոտքերից կոշիկները և լուռ մոտեցեք` երկյուղով ու խոնարհությամբ: Մոտեցե՛ք, ինչպես Մովսեսը մոտեցավ այրվող մորենուն:
Ես ձեզ տալիս եմ պարզ մտերմությունը բարեկամի, բայց և ասում, որ Աստված եմ միաժամանակ:
Մերառնչության սքանչելիքը, որ Ինձ հետ ունեցած ձեր մտերմության հրաշքն է, բացառիկ նշանակություն կստանա այն ժամանակ, երբ կարողանաք տեսնել ՎԵՀԱՓԱՌ ՊԱՏԿԵՐԸ ԱՍՏԾՈ ՈՐԴՈՒ:
Մոտեցեք բացարձակ վստահությամբ. այս է ամենագերազանց աղոթքը:
ՈՒրեմն էլ ավելի մոտեցեք, ոչ թե աղաչեք հեռվում կանգնած. մոտեցեք` իմանալով, որ մերձեցել եք մի Աստծո, որ կրակի վեհությամբ ու ահավորությամբ է զգեստավորված: Մոտ եկեք ոչ թե իբրև աղերսողներ, այլ` լսողներ:
Ես եմ աղերսողը, երբ ձեզ եմ հայտնում Իմ ցանկությունները: Որովհետև այդ փառահեղ ու ահեղ Աստվածը եղբայր է միաժամանակ, որ մեծ բաղձանքով կամենում է, որ դուք ծառայեք ձեր եղբայր-մարդուն և ցանկանալով ցանկանում է, որ դուք հավատարիմ լինեք այն պատկերացումին ու գաղափարին, որ ունի ձեր հանդեպ:
Դուք հաճախ եք խոսում այն մտերիմ մարդկանց մասին, ովքեր ցած մնալով իրենց մասին ունեցած ձեր պատկերացումից` հուսախաբ են արել ձեզ. չեն համապատասխանել իրենց իդեալական կերպարին:
Իսկ Ես ի՞նչ ասեմ, որ Ես եմ տեսնում նրանց մեջ: Մարդը, որ կարող է լինել. մարդը, որ Ես կուզենայի, որ այդպիսին լիներ: Պատկերացրեք զգացումը Իմ սրտի, երբ մարդը չի կարողանում կատարել այն խոստումը, որ տվել է և որը կատարելու հնարավորությունը ունի ինքը:
Մեծ ու անքանակ հուսախաբություններ ապրած կլինեք ուրիշների պատճառով, բայց իմացեք, որ դրանք ոչինչ են` համեմատ այն հուսախաբությունների, որ դուք եք Ինձ պատճառել: Հիշեք այս, և ջանացեք լինել այն բարեկամը, ինչպիսին որ Ես եմ պատկերացնում ձեզ:
Դիտվել է՝ 213

Մեկնաբանություններ